Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

«Երկ­րի ա­պա­գան իր ներ­քին ռե­սուրս­նե­րի հաշ­վին կա­ռու­ցե­լու ու­նա­կու­թ­յունն է ցան­կա­ցած պե­տու­թ­յուն դարձ­նում ու­ժեղ, ու Հա­յաս­տա­նը բա­ցա­ռու­թ­յուն չէ»

«Երկ­րի ա­պա­գան իր ներ­քին ռե­սուրս­նե­րի հաշ­վին  կա­ռու­ցե­լու ու­նա­կու­թ­յունն է ցան­կա­ցած պե­տու­թ­յուն  դարձ­նում ու­ժեղ, ու Հա­յաս­տա­նը բա­ցա­ռու­թ­յուն չէ»
31.01.2020 | 11:27
ՄԵՆՔ ԱՐ­ՏԱ­ԿԱՐԳ Ի­ՐԱ­ՎԻ­ճԱԿ­ՆԵ­ՐԻ ՆԱ­ԽԱ­ՐԱ­ՐՈՒ­ԹՅՈՒ­ՆՈՒՄ ԵՆՔ
Նա­խորդ հա­մա­րում ներ­կա­յաց­րի «Գյու­ղատն­տե­սու­թյան մե­քե­նա­յաց­ման ԳՀԻ»-ում ստեղծ­ված, ՀՀ հե­ղի­նա­կա­յին ի­րա­վուն­քով ամ­րագր­ված, Լոռ­վա ա­րոտ­նե­րում փոր­ձարկ­ված նո­րույ­թը` տեխ­նո­լո­գիա և մե­քե­նա, ո­րը թույլ է տա­լիս կան­խել ջր­հե­ղեղ­նե­րը, տա­րած­քա­յին հր­դեհ­նե­րը, սո­ղանք­նե­րը, հո­ղա­տար­ման երևույթ­նե­րը, ե­րաշ­տը, վե­րա­բա­ցել խմե­լու ջրի ստոր­գետ­նյա լեռ­նա­յին աղ­բյուր­նե­րը, կա­սեց­նել անձրևաձն­հալ ջրե­րի «փա­խուս­տը» Թուր­քիա, Ադր­բե­ջան, Վրաս­տան, էա­կա­նո­րեն բարձ­րաց­նել ա­րոտ­նե­րի և խոտ­հարք­նե­րի բեր­քատ­վու­թյու­նը, խո­տի ո­րա­կը: է­կո­նո­մի­կա­յի ներ­կա­յիս նա­խա­րար Տիգ­րան Խա­չատ­րյա­նի պաշ­տո­նա­կան հա­վաստ­մամբ փաս­տե­ցի վե­րո­հի­շյա­լը կա­ռա­վար­ման հա­մա­կար­գի պրո­ֆի­լա­յին 5 նա­խա­րա­րու­թյուն­նե­րի կող­մից հա­վա­նու­թյան ար­ժա­նաց­նե­լը և ի­րենց ան­ճա­րա­կու­թյու­նը 2 մլն դրա­մով այդ ա­մե­նը պի­լո­տա­յին որևէ ծրագ­րով գյու­ղա­ցուն ցու­ցադ­րե­լը, մե­քե­նա­յի պա­հան­ջար­կը ձևա­վո­րե­լը, ար­տադ­րու­թյու­նը (հա­վա­քը) տե­ղում կազ­մա­կեր­պե­լը և դրա­նով վե­րը նշ­ված խն­դիր­նե­րը լու­ծե­լը: Բայց, ինչ­պես աս­վեց նա­խորդ հոդ­վա­ծում, ա­ռայ­սօր նշ­ված­նե­րից ոչ մի խն­դիր էլ չի լուծ­վել: Ին­չու՞…
Խոս­տա­ցա, որ լրագ­րո­ղա­կան հե­տաքն­նու­թյամբ կփոր­ձենք պար­զել այս ան­հե­թեթ ի­րա­վի­ճա­կի պատ­ճառ­նե­րը հենց ա­կունք­նե­րում` այն կա­ռույց­նե­րում, որ­տեղ ո­րո­շում­ներ են ըն­դուն­վում ո­լորտ­նե­րի զար­գաց­ման և նրանց անվ­տանգ գոր­ծու­նեու­թյու­նը ե­րաշ­խա­վո­րող մի­ջո­ցա­ռում­նե­րի մա­սին: Եվ ա­հա մենք ար­տա­կարգ ի­րա­վի­ճակ­նե­րի նա­խա­րա­րու­թյու­նում ենք այն հա­մոզ­մամբ, որ ջր­հե­ղեղ­նե­րը, տա­րած­քա­յին հր­դեհ­նե­րը, սո­ղանք­նե­րը և այլն հենց այս նա­խա­րա­րու­թյան գոր­ծա­ռույթ­նե­րից են: Նա­խա­րա­րին ուղղ­ված իմ ա­ռա­ջին դի­մու­մը մեջ­բե­րում եմ ամ­բող­ջու­թյամբ.
«ՀՀ ար­տա­կարգ ի­րա­վի­ճակ­նե­րի նա­խա­րար պա­րոն Ֆե­լիքս ՑՈ­ԼԱ­ԿՅԱ­ՆԻՆ
«Գյու­ղատն­տե­սու­թյան մե­քե­նա­յաց­ման ԳՀԻ»-ի նախ­կին տնօ­րեն
Ստյո­պա ԽՈ­ՅԵ­ՑՅԱ­ՆԻՑ
Դի­մում
Ջր­հե­ղեղ­նե­րը, տա­րած­քա­յին հր­դեհ­նե­րը, սո­ղանք­նե­րը հո­ղա­տար­ման երևույթ­նե­րը կան­խե­լու մեր մշա­կած տեխ­նո­լո­գիան, մե­քե­նան պի­լո­տա­յին որևէ ծրագ­րով նա­խա­րա­րու­թյան ա­ջակ­ցու­թյամբ ներդ­նե­լու մա­սին:
Հար­գե­լի պա­րոն նա­խա­րար
Նշ­ված տեխ­նո­լո­գիան և մե­քե­նան դրա­կան ար­դյուն­քով փոր­ձարկ­վել են Լոռ­վա ա­րոտ­նե­րում: Խնդ­րում եմ Ձեր հանձ­նա­րա­րա­կա­նը առ­դիր տե­ղե­կատ­վու­թյան հա­մա­ձայն քն­նար­կել խն­դի­րը և տալ լու­ծում:
Հար­գանք­նե­րով` Ս. Խո­յե­ցյան 11.04. 2019.
Առ­դիր. տե­ղե­կանք ի­րա­վի­ճա­կի մա­սին, «Ի­րա­տես» պար­բե­րա­կա­նում տպագր­ված հոդ­ված-բա­ցատ­րագ­րե­րը` թիվ 25, 2019, թիվ 51 2018, թիվ 72, 2017:
07. 05. 2019 թ., համ. 02/11.12/3869-19 գրու­թյամբ, նա­խա­րա­րու­թյան գլ­խա­վոր քար­տու­ղար Վա­հագն Օ­հա­նյա­նի ստո­րագ­րու­թյամբ (կա­տա­րող` փոխ­գն­դա­պետ Ա­նա­հիտ Դավ­թյան, հեռ. 012-31-78-35) ստա­ցա դի­մու­մի պա­տաս­խա­նը: «Ար­տա­կարգ ի­րա­վի­ճակ­նե­րի նա­խա­րա­րու­թյան մաս­նա­գետ­ներն ու­սում­նա­սի­րել են ջր­հե­ղեղ­նե­րի, հր­դեհ­նե­րի, սո­ղանք­նե­րի, հո­ղա­տար­ման երևույթ­նե­րի կանխ­ման նպա­տա­կով մշակ­ված տեխ­նո­լո­գիան, ո­րի կի­րառ­ման հա­մար ա­ռա­ջարկ­վում է անց­կաց­նել փոր­ձա­գի­տա­կան ու­սում­նա­սի­րու­թյուն­ներ, ին­չի ար­դյուն­քում հնա­րա­վոր կլի­նի տեխ­նո­լո­գիա­յի կի­րառ­ման ար­դյու­նա­վե­տու­թյան վե­րա­բե­րյալ ստա­նալ եզ­րա­կա­ցու­թյուն»:
Շնոր­հա­կալ եմ նա­խա­րա­րու­թյան մաս­նա­գետ­նե­րին ա­ռա­ջար­կու­թյու­նը ու­սում­նա­սի­րե­լու և ա­ռա­ջըն­թա­ցի քայ­լե­րը ձևա­կեր­պե­լու հա­մար: Բայց ո՞վ պետք է ֆի­նան­սա­վո­րի ա­ռա­ջարկ­վող «փոր­ձա­գի­տա­կան ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րը»: Այս հար­ցում պար­զու­թյուն չեն մտց­նում նաև հե­ռա­խո­սա­յին քն­նար­կում­նե­րը: Բա­րե­բախ­տա­բար, նա­խա­րա­րու­թյան լրատ­վա­կան բաժ­նի ղե­կա­վար տի­կին Խան­վե­լյա­նը, կարևո­րե­լով հար­ցը, հնա­րա­վո­րու­թյուն ստեղ­ծեց, որ ես խն­դի­րը ներ­կա­յաց­նեմ նա­խա­րա­րին. այն կա­յա­ցավ ան­ցած տար­վա հու­նի­սի 28-ին: Օգտ­վե­լով ա­ռի­թից, շնոր­հա­կա­լու­թյուն եմ հայտ­նում պա­րոն Ցո­լա­կյա­նին ոչ միայն ըն­դու­նե­լու­թյան ան­մի­ջա­կա­նու­թյան, այլև, որն ինձ հա­մար ա­վե­լի կարևոր էր, հար­ցե­րի էու­թյան մեջ խո­րա­նա­լու և իմ սպա­սե­լիք­նե­րից ա­վե­լի ընդ­գր­կուն ո­րո­շում կա­յաց­նե­լու, այն է` ա­ռա­ջար­կու­թյան քն­նար­կում­նե­րին մաս­նա­կից դարձ­նել նաև շա­հագր­գիռ մյուս նա­խա­րար­նե­րին: Չէ՞ որ ա­ռա­ջարկ­վող տեխ­նո­լո­գիան և մե­քե­նան լու­ծե­լու էին նաև ե­րաշ­տի կա­սեց­ման, հան­րա­պե­տու­թյու­նից ար­տեր­կիր` Թուր­քիա, Ադր­բե­ջան, Վրաս­տան «փախ­չող» ո­ռոգ­ման ջրի մեր պա­հան­ջար­կից քա­ռա­պա­տիկ ա­վե­լի ջրա­քա­նա­կը հան­րա­պե­տու­թյու­նում պա­հե­լու, Սևա­նից ջրա­ռը բա­ցա­ռե­լու, ա­րոտ­նե­րի և խոտ­հարք­նե­րի բեր­քատ­վու­թյու­նը բազ­մա­պատ­կե­լու, խմե­լու ջրի ստոր­գետ­նյա լեռ­նա­յին աղ­բյուր­նե­րը, ո­րոնց կե­սից ա­վե­լին չի գոր­ծում, վե­րա­բա­ցե­լու խն­դիր­նե­րը: Իմ մեջ հույս ծա­գեց որ կա­ռա­վար­ման բարձր ռեյ­տինգ ու­նե­ցող նա­խա­րա­րը կկա­րո­ղա­նա միա­վո­րել մյուս­նե­րի ջան­քե­րը, և խնդ­րին կտր­վի ար­մա­տա­կան լու­ծում: Փոխ­նա­խա­րար պա­րոն Հա­րու­թյու­նյա­նի հետ հան­դի­պու­մը նույն­պես ար­դյու­նա­վետ էր. ինձ խնդ­րե­ցին կազ­մել նա­խա­րա­րու­թյուն­նե­րին ու­ղարկ­վե­լիք ա­ռա­ջար­կու­թյան սեղ­մա­գի­րը, ո­րը ես ան­ձամբ հանձ­նե­ցի տե­ղե­կատ­վա­կան բաժ­նի ղե­կա­վա­րին: Վեր­ջինս իմ ներ­կա­յու­թյամբ բազ­մաց­րեց դրանք և, իր ա­սե­լով, տա­րավ քար­տու­ղա­րու­թյուն` նա­խա­րա­րու­թյուն­ներ ու­ղար­կե­լու հա­մար: ՈՒ այդ օր­վա­նից ա­ռայ­սօր ես մղ­ձա­վան­ջի մեջ եմ` սեղ­մագ­րե­րը ան­հայ­տա­ցան. չկա՛ն, և վերջ: Ես հաս­կա­նում եմ, որ հնա­րա­վոր են նման բա­ցա­ռիկ դեպ­քեր: Բայց ան­հաս­կա­նա­լի է, երբ փոր­ձում ես գնալ հետ­քե­րով ու հան­դի­պում դի­մադ­րու­թյան: Քար­տու­ղա­րու­թյու­նում հրա­ժար­վում են ինձ տե­ղե­կու­թյուն տրա­մադ­րել ԱԻՆ-ից այլ նա­խա­րա­րու­թյուն­ներ ու­ղակ­ված նա­մակ­նե­րի մա­սին. դա գաղտ­նիք է: Նա­խա­րա­րու­թյան տե­ղե­կատ­վա­կան բաժ­նից տի­կին Խան­վե­լյա­նը և է­լի մի ղե­կա­վար` պա­րոն Զար­գա­րյա­նը, հայ­տա­րա­րում են, որ ոչն­չով չեն կա­րող օգ­նել, ի­րենք ի­րենց գործն ա­րել են: Ես հա­մա­ռում եմ, ա­սում, որ սկան­դալ կսար­քեմ, կգի­շե­րեմ այդ բաժ­նում, մինչև հա­սու լի­նեմ ճշ­մար­տու­թյա­նը: Կոնֆ­լիկ­տին մի­ջամ­տում է նա­խա­րա­րի խոր­հր­դա­կա­նը, հա­վաս­տիաց­նում, որ մեկ օր­վա ըն­թաց­քում խն­դի­րը կհարթ­վի: Հա­ջորդ օ­րը պարզ­վում է, որ իմ հա­մա­ռո­տագ­րե­րը ի­րոք կո­րել են, չեն ու­ղարկ­վել:
12. 08. 2019-ին ստա­նում եմ նա­խա­րա­րին ան­ձամբ տված ա­ռա­ջար­կու­թյուն­նե­րի իմ փա­թե­թի պա­տաս­խա­նը, ստո­րագր­ված գլ­խա­վոր քար­տու­ղար Վա­հագն Օ­հա­նյա­նի կող­մից: Այն մեջ­բե­րում եմ ամ­բող­ջու­յամբ.
«Հար­գե­լի պա­րոն ԽՈ­ՅԵ­ՑՅԱՆ
ԱԻՆ Հիդ­րո­մետ ծա­ռա­յու­թյան տնօ­րե­նի տե­ղա­կալ Լևոն Ա­զի­զյա­նը մաս­նակ­ցել է Ձեր կող­մից ներ­կա­յաց­ված գի­տա­տեխ­նի­կա­կան նո­րույ­թի ներ­դր­ման հար­ցի հետ կապ­ված գյու­ղատն­տե­սու­թյան նա­խա­րա­րի տե­ղա­կալ Ա. Հա­րու­թյու­նյա­նի մոտ 2018 թվա­կա­նի հուն­վա­րի 15-ին և ՀՀ հան­րա­յին խոր­հր­դի բնա­պահ­պա­նու­թյան հար­ցե­րի հանձ­նա­ժո­ղո­վի 2019 թվա­կա­նի փետր­վա­րի 8-ի նիս­տում կա­յա­ցած քն­նար­կում­նե­րին: Ել­նե­լով Ձեր կող­մից քն­նար­կում­նե­րի ըն­թաց­քում ներ­կա­յաց­ված փաս­տե­րից և պար­զա­բա­նում­նե­րից` ԱԻՆ Հիդ­րո­մետ ծա­ռա­յու­թյու­նը գտ­նում է, որ գի­տա­տեխ­նի­կա­կան նո­րույ­թի ներդ­րու­մը նպա­տա­կա­հար­մար է, քա­նի որ այն կբե­րի գար­նա­նա­յին ձն­հալ­քի ժա­մա­նակ ձևա­վոր­վող հա­լոց­քա­յին ջրե­րի կու­տակ­մա­նը հո­ղա­շեր­տում, դրա­նով իսկ նպաս­տե­լով հո­ղում խո­նա­վու­թյան պա­շար­նե­րի ա­վե­լաց­մա­նը, միա­ժա­մա­մակ հե­ղե­ղավ­տանգ գո­տի­նե­րում հե­ղե­ղում­նե­րի ռիս­կի նվա­զեց­մա­նը: Միա­ժա­մա­նակ ներ­կա­յաց­ված գի­տա­տեխ­նի­կա­կան նո­րույ­թի ամ­բող­ջա­կան ներդ­րու­մը նպա­տա­կա­հար­մար կլի­նի այն դեպ­քում, երբ հան­րա­պե­տու­թյան տար­բեր բնակ­լի­մա­յա­կան պայ­ման­ներ ու­նե­ցող մի քա­նի հա­մայ­նք­նե­րում ի­րա­կա­նաց­վեն պի­լո­տա­յին փոր­ձար­կում­ներ և լի­նեն փաս­տա­ցի ար­դյունք­ներ: Կա­տա­րող` ԱԻՆ Հիդ­րո­մետ ծա­ռա­յու­թյան հիդ­րո­լո­գիա­յի կենտ­րոն, Էդ­գար Մի­սա­կյան, հեռ. 012-317-976»:
Հիա­նա­լի պա­տաս­խան է` շնոր­հա­կալ եմ թե պա­րոն Վա­հագն Օ­հա­նյա­նին, թե Լևոն Ա­զի­զյա­նին և թե Էդ­գար Մի­սա­կյա­նին: Բայց դար­ձյալ նույն հար­ցը` ո՞վ պետք է ֆի­նան­սա­վո­րի պի­լո­տա­յին փոր­ձար­կում­նե­րը: Պա­տաս­խան չկա:
Զու­գա­հե­ռա­բար պարզ­վում է, որ մի քա­նի նա­խա­րա­րու­թյուն­ներ իմ հա­մա­ռո­տա­գի­րը ու­ղար­կե­լու փո­խա­րեն (այն կո­րել է, չկա), որ­տեղ իմ պատ­կե­րաց­մամբ, իմ մաս­նակ­ցու­թյամբ պի­տի կազ­մա­կերպ­վեին պրո­ֆի­լա­յին քն­նար­կում­ներ, ա­ռա­ջար­կու­թյուն­նե­րի նախ­նա­կան փա­թե­թը ու­ղար­կում են միայն է­կո­նո­մի­կա­յի նա­խա­րա­րին, ու վեր­ջի­նիս պա­տաս­խա­նի կրկ­նօ­րի­նակն էլ փո­խան­ցում ինձ` «Ա­ռա­ջար­կու­թյուն­նե­րը նպա­տա­կա­յին չեն, 2 մլն դրամ չու­նենք, ով էլ ու­նի չի տա­լիս. մենք ի՞նչ ա­նենք»։ (Այս­պի­սին է է­կո­նո­մի­կա­յի նա­խա­րար Տիգ­րան Խա­չատ­րյա­նի` ար­տա­կարգ ի­րա­վի­ճակ­նե­րի նա­խա­րար Ֆե­լիքս Ցո­լա­կյա­նին ու­ղարկ­ված, համ. 09.7/10/11417-2019 նա­մա­կի հա­մա­ռո­տագ­րու­մը, ո­րի պա­տաս­խա­նա­տու կա­տա­րո­ղը նույն նա­խա­րա­րու­թյան Գյու­ղատն­տե­սա­կան ռե­սուրս­նե­րի օգ­տա­գործ­ման բաժ­նի գլ­խա­վոր մաս­նա­գետ Ա­մա­տու­նի Ար­շա­կյանն է` հեռ 011-523793): Ստաց­վում է, որ ԱՒՆ-ը` խնդ­րի մաս­նա­գե­տը, այն կար­ծի­քին է, որ ա­ռա­ջար­կու­թյու­նը անհ­րա­ժեշտ է, է­կո­նո­մի­կա­յի նա­խա­րա­րու­թյու­նը, ա­ռանց որևէ խե­լա­միտ բա­ցատ­րու­թյան, կրկ­նում է իր հին եր­գը` նպա­տա­կա­յին չեն: Երևի երկ­րում քան­դե­լու դեռ է­լի ինչ-որ բան է մնա­ցել, ու նա­խա­րա­րու­թյան նպա­տակն էլ հենց դա է: (Այդ նա­խա­րա­րու­թյա­նը վե­րա­բե­րող հոդ­վա­ծի հե­տա­գա շա­րադ­րան­քում, կտես­նեք, որ իմ այդ վար­կա­ծը ի­րա­տե­սա­կան է):
20. 11. 2019 թ. գրու­թյամբ ԱԻՆ-ից ստա­նում եմ այդ կա­ռույ­ցում իմ 7 ամս­վա դե­գե­րում­նե­րի ամ­փո­փիչ պա­տաս­խա­նը.
«Հար­գե­լի պա­րոն ԽՈ­ԶԵ­ՑՅԱՆ
Ձեզ եմ ու­ղար­կում ջր­հե­ղեղ­նե­րը, տա­րած­քա­յին հր­դեհ­նե­րը, սո­ղանք­նե­րը, հո­ղա­տար­ման երևույթ­նե­րը կան­խե­լու տեխ­նո­լո­գիա­յի և մե­քե­նա­յի ներ­դր­ման ա­ռա­ջար­կու­թյան վե­րա­բե­րյալ է­կո­նո­մի­կա­յի նա­խա­րա­րու­թյու­նից ստաց­ված գրու­թյու­նը: Առ­դիր` 2 թերթ: Հար­գանք­նե­րով` գլ­խա­վոր քար­տու­ղա­րի տե­ղա­կալ ` Ար­մե­նու­հի Գրի­գո­րյան, կա­տա­րող` Աստ­ղիկ Բու­դա­ղյան, հեռ.012-317-755»:
Եվ վե՞րջ… Բայց նա­խա­րա­րին ու­ղարկ­ված իմ խնդ­րան­քը` ա­ջակ­ցել պի­լո­տա­յին որևէ ծրագ­րով այն ներդ­նե­լու, մնում է ան­պա­տաս­խան. ոչ` ա­յո, ոչ` ոչ: ՈՒ ար­ժեզ­րկ­վում է նույն ԱԻՆ-ի գլ­խա­վոր քար­տու­ղար Վա­հագն Օ­հա­նյա­նի ինձ ու­ղարկ­ված, վե­րը նշ­ված պա­տաս­խա­նը` նո­րույ­թի կարևո­րու­թյան մա­սին: Դրա փո­խա­րեն ԱԻՆ-ը ստան­ձնում Է փոս­տա­յին փո­խադ­րո­ղի ֆունկ­ցիա. ի­րենց հաս­ցեագր­ված իմ դի­մու­մը փո­խան­ցում են է­կո­նո­մի­կա­յի նա­խա­րա­րին, նրա պա­տաս­խանն էլ ինձ: Հաս­կա­նա­լի է, որ այս ի­րա­վի­ճա­կը ինձ չի կա­րող գո­հաց­նել, և ես նո­րից դի­մում եմ տի­կին Խան­վե­լյա­նին, խնդ­րե­լով նե­րա­ռել նա­խա­րա­րի մոտ նոր ըն­դու­նե­լու­թյան ցու­ցա­կում: Ըն­դու­նե­լու­թյու­նը չի կա­յա­նում. ինչ-որ մե­կին դա ձեռն­տու չէ: Չեմ կար­ծում, որ այս ի­րո­ղու­թյուն­նե­րից նա­խա­րա­րը տե­ղյակ է: Ինչևէ, 2019-ին էլ խն­դի­րը չլուծ­վեց, նա­խա­րա­րի հետ էլ 2-րդ հան­դի­պու­մը չկա­յա­ցավ: ՈՒ ջր­հե­ղեղ­նե­րի, տա­րած­քա­յին հր­դեհ­նե­րի, սո­ղանք­նե­րի, հո­ղա­տար­ման երևույթ­նե­րի կա­սեց­ման հար­ցե­րը ԱԻՆ-ում մնա­ցին առ­կախ: Այս ա­մե­նը, դրա­մա­տիկ ե­րան­գի հետ, հու­մո­րի զգա­լի դո­զա է պա­րու­նա­կում. և ես ու­զում եմ այն եզ­րա­փա­կել «Տաք­սի, տաք­սի…» հայտ­նի կո­մե­դիա­յի, նույն­քան հայտ­նի, եր­ջան­կա­հի­շա­տակ Կարպ Խաչ­վան­քյա­նի հայտ­նի խոս­քե­րով. «Հի­մա ես ի՞նչ ա­նեմ…ըն­կեր…»:
Ստյո­պա ԽՈ­ՅԵ­ՑՅԱՆ
Հ. Գ. 2015-ին տա­րած­քա­յին կա­ռա­վար­ման և ար­տա­կարգ ի­րա­վի­ճակ­նե­րի նա­խա­րա­րու­թյու­նը պատ­կա­ռե­լի մի գու­մար է ստա­նում «Հո­ղե­րի է­ռո­զիա­յի ին­տեգ­րաց­ված վե­րահս­կո­ղու­թյուն Հա­րա­վա­յին Կով­կա­սի լեռ­նա­յին տա­րածք­նե­րում» ծրագ­րի ի­րաց­ման հա­մար: Ես նա­մա­կով դի­մում եմ նա­խա­րա­րին մեր տեխ­նո­լո­գիան և մե­քե­նան ի­րենց ծրագ­րում նե­րա­ռե­լու մա­սին: Մերժ­վում եմ. ծրագ­րի գեր­մա­նա­ցի պա­տաս­խա­նա­տուն` պա­րոն Թո­մաս Է­բեր­հե­ռը, պա­տաս­խա­նում է, որ ա­ռա­ջարկ­վող տեխ­նո­լո­գիան և մե­քե­նան չեն հա­մա­պա­տաս­խա­նում ծրագ­րի նպա­տակ­նե­րին: Ո­րոշ հար­ցեր պար­զե­լու հա­մար կապ­վե­ցի կա­տա­րո­ղի գրա­սե­նյա­կի հետ, ու հայ կա­տա­րո­ղից ի­մա­ցա, որ ի­րենք բարձր են գնա­հա­տում ա­ռա­ջարկ­վող տեխ­նո­լո­գիան և մե­քե­նան, բայց մի­ջամ­տել չեն կա­րող. ու այ­սօր ծրա­գի­րը ի­րա­գործ­վում է ձեռ­քի գոր­ծիք­նե­րով, Ա­րա­գա­ծի լան­ջե­րի ծա­ռա­տուն­կով: Մինչ­դեռ ա­ռա­ջարկ­վող մե­քե­նա­յով այդ աշ­խա­տանք­նե­րը կա­րե­լի էր կա­տա­րել 100-ա­պա­տիկ բարձր ար­տադ­րո­ղա­կա­նու­թյամբ և ա­վե­լի ո­րա­կով:
Հ. Գ. 2. Բարձր եմ գնա­հա­տում ԱԻՆ, հատ­կա­պես անվ­տան­գու­թյան ո­լոր­տի ան­մի­ջա­կան աշ­խա­տա­կից­նե­րին, գլուխ խո­նար­հում նրանց առջև, նաև ինձ և ըն­տա­նի­քիս, ծանր ի­րա­վի­ճա­կից, միան­գա­մայն ան­շա­հախն­դիր, դուրս բե­րե­լու հա­մար ու, այս հոդ­վածն էլ, հատ­կա­պես նա­խա­րա­րի հետ հան­դի­պե­լուց հե­տո, մտա­դիր էի ամ­բող­ջաց­նել շնոր­հա­կա­լու­թյան ջերմ խոս­քե­րով: Ա­ռայժմ չի ստաց­վում: Հու­սամ, որ կս­տաց­վի, ո­րով­հետև ջր­հե­ղեղ­նե­րի, տա­րած­քա­յին հր­դեհ­նե­րի, սո­ղանք­նե­րի, հո­ղա­տար­ման երևույթ­նե­րի դեմ ար­դյու­նա­վետ պայ­քա­րը մեր գո­յա­պայ­քա­րի կարևո­րա­գույն ո­լորտ­նե­րից է:
Դիտվել է՝ 11487

Մեկնաբանություններ